Արմեն Աբրահամյանն ազատվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից
ОбществоՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Աբրահամյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից:
Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Աբրահամյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2012 թվականի հուլիսից: