19-ամյա կասկածյալի գոտկատեղում ատրճանակ է հայտնաբերվել
ОбществоՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 29-ին, ժամը 22-ին, Երեւանի Թումանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 19-ամյա Վանիկ Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ [ուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է «MP-654K» տիպի օդամղիչ ատրճանակ:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: