Բռնցքամարտի հավաքականը նորից կգլխավորի Դավիթ Թորոսյանը
СпортՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի՝ այն կրկին կգլխավորի Դավիթ Թորոսյանը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովի ընթացքում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ներկայացրեց նոր մարզչին, ով մեկ տարի առաջ ևս գլխավորում էր թիմը: «Թորոսյանն իր ծրագրերն իրագործելու հնարավորություն չունեցավ, քանի որ Օլիմպիական խաղերը շատ մոտ էին: Ցանկանում ենք վերականգել բռնցքամարտի հայկական դպրոցի հին ավանդույթները»,-լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Հաշվետվությամբ հանդես եկան հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, երիտասարդական հավաքականի մարզիչ Վազգեն Բադալյանը:
Բռնցքամարտիկ ֆեդերացիայի համաժողովի ընթացքում քննարկվող հարցերի շրջանակում ֆեդերացիայի նախագահի նոր տեղակալ նշանակվեց Արամ Դավթյանը, ով կզբաղվի AIBA-ի Հայաստանի ֆեդերացիայի և պրոֆեսիոնալ բռնցքամարտի հետ կապված խնդիրներով:
Ֆեդերացիայի նախագահի պահանջով համաժողովին մասնակցում էին նաև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները: