Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տիգրան Մուկուչյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրեց Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումները

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հատուկ ծրագրի շրջանակներում հնարավորություն կունենան ծանոթանալ ընտրական օրենսգրքում կատարված կարևոր փոփոխություններին, ընտրական գործընթացի կազմակերպման անցկացման նորություններին: Ֆակուլտետում դեկտեմբերի 1-ին տրվեց «Հայաստանի Հանրապետության երիտասարդ ընտրող» ծրագրի մեկնարկը: 

Միջոցառման ընթացքում ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով ներկայացրեց, թե ինչ կարևոր փոփոխություններ են կատարվել ընտրական օրենսգրքում և ինչպես է տեղի ունենալու քվեարկության գործընթացը ու ինչ քայլեր են կատարվելու քվեարկությունից հետո: «Մենք, իհարկե, առաջիկա համապետական ընտրություններից առաջ հանրային իրազեկմանն ուղղված քայլեր կիրականացնենք: Կլինեն տեսանյութեր, հանդիպումներ քաղաքացիների հետ, սակայն կարևորում ենք նաև նման ծրագրերի իրականացումը, հ անդիպումներն ուսանողների հետ: Շատ կարևոր փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում, և մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս հանրային իրազեկման աշխատանքներին»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Մուկուչյանը:

Նա հիշեցրեց, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո ընդունվել է նաև նոր Ընտրական օրենսգիրքը, որում առաջին կարևորագույն կանոնակարգումը, որն ամրագրվել է, Ազգային ժողովի ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելն է: «Այս առումով քննարկումներն Ազգային ժողովում բավականին բուռն ընթացան: Թերևս, պետք է նկատել, որ առաջին կարևոր առանձնահատկությունը նախորդ ընտրական օրենսգրքերի համեմատ կայանում է նրանում, որ Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը ներկայացրեց, որ հանրապետության ողջ տարածքը բաժանվելու է 13 ընտրական տարածքների: «Ըստ էության, յուրաքանչյուր մարզ ներկայանալու է մեկ ընտրական տարածքի տեսքով: Միայն մեկ դեպքում է, երբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը միասին հանդես կգան որպես մեկ ընտրական տարածք: Երևանը կունենա 4 ընտրական տարածք: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պետք է ներկայացնեն մեկ համապետական ցուցակ և յուրաքանչյուր ընտրական տարածքի համար տվյալ տարածքի թեկնածուների ցուցակ: Տարածքային ցուցակների նվազագույն թիվը սահմանվում է 5, իսկ առավելագույն թիվը պարզ կլինի, երբ կնշանակվեն ընտրությունները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ստանալով ընտրողների թիվը, յուրաքանչյուր 15 հազար ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու բանաձևի կիրառմամբ կհրապարակի այն թիվը, որին համապատասխան կարող են ձևավորվել տարածքային ցուցակները: Իսկ համապետական ցուցակները ունենալու են երկրորդ հատված, որում ընդգրկվելու են վերջին մարդահամարի տվյալներով ամենամեծ թիվ ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»,- պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը:

ՀՀ ԿԸՀ նախագահը նաև կարևորեց այն հանգամանքը, որ ընտրողների գրանցման գործընթացն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով, ինչը հնարավորություն կտա բացառել կրկնաքվեարկությունները: Մուկուչյանն ընդգծեց, որ համապատասխան սարքավորման մեջ քվեարկությունից առաջ կհավաքվեն տվյալ ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների տվյալները: Քվեարկության օրը ընտրողները ներկայացնում են անձնագիր կամ նույնականացման քարտ, նրանց տվյալները մուտքագրվում են համակարգ և էկրանի վրա համապատասխան ազդանշան է հայտնվում, որ քաղաքացին տվ յալ ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունի և մինչ այդ քվեարկությանը չի մասնակցել: Եթե ընտրողն արդեն մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, ապա նրա տվյալները համակարգում մուտքագրելուց հետո էկրանին կվառվի կարմիր լույս, ինչը նշանակում է, որ նա արդեն մասնակցել է քվեարկությանը և այլևս քվեարկելու իրավունք չունի: «Այդ դեպքում անմիջապես հրավիրվում են ոստիկանության աշխատակիցները, քանի որ մենք փաստացի գործ կունենանք հանցակազմի հետ»,- պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը:

ՀՀ ԿԸՀ նախագահը կարևոր է համարում նաև ընտրություններից հետո ընտրական ցուցակների հրապարակման վերաբերյալ համաձայնությունը, որը ևս ամրագրվել է Ընտրական օրենսգրքում: Մուկուչյանն ընդգծեց, որ ընտրական ցուցակները հրապարակելու գործընթացը սկսվելու է քվեարկության հաջորդ օրը ժամը 12:00-ից և պետք է ավարտին հասցվի 24 ժամվա ընթացքում: Նա նաև նշեց, որ ընտրական ցուցակները հրապարակվելու են ողջ ծավալով և որևէ սահմանափակում չի լինելու:

 

Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри