Սևանա լճում խեցգետնի և ձկան որսի արգելքը կարող է բերել արդյունագործական ձկնորսության. Արծվիկ Մինասյան
ОбществоՍևանա լճում խեցգետնի և ձկան որսի արգելքը դեկտեմբերի մեկից գործելու է մինչև դեկտեմբերի 25-ը:
«Սա այն արգելքի շրջանն է, երբ իսկապես կարևոր է, որ ձկան բնականոն վերարտադրությունն ապահովվի։ Եթե մեզ հաջողվի պահել այս արգելքը,մենք, ամենայն հավանականությամբ, կունենանք արդյունագործական ձկնորսությանը շատ մոտ վիճակ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Սևանա լճում հաջորդ տարի արդեն կկարողանան ներդնել կառավարելի ձկնորսության նոր հայեցակարգ: Ըստ նախարարի, բացի ձկնատեսակների պահպանումից, Սևանը շատ այլ խնդիրներ էլ ունի՝ սկսած կառավարման արդյունավետ համակարգից, վերջացրած որպես լուրջ տնտեսական գոտի դիտելու հնարավորության ստեղծմամբ: Մինասյանն ընդգծեց, որ փորձելու են բնական քաղցրահամ ջրի խոշորագույն պաշարի պահպանումը զուգակցել արդյունավետ բնապահպանական տնտեսական զարգացման ծրագրերով: