Դավիթ Թորոսյանը բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է ֆեդերացիայի նախագահի առաջարկով
СпортԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը չի պատրաստվում մեծ փոփոխություններ անել հավաքականում:
«Որպես այդպիսին մեծ փոփոխություններ չեն լինելու: Բայց հավաքականում նոր բաներ կլինեն: Փորձելու ենք հասնել նրան, որ բոլորը հասկանան, որ բռնցքամարտը ուժային մարզաձև է:
Առաջիկա քայլս կլինի այն, որ փորձելու ենք ամեն մեկին իր հասանելիք տեղում դնել: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեցի ֆեդերացիայի նախագահի առաջարկով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թորոսյանը:
Բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Դավիթ Թորոսյանը: