«Տաշիր»-ը 4-րդն է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում
СпортՀայաստանը ներկայացնող «Տաշիր» թիմը ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ 3-րդ տեղի համար պայքարում «Տաշիր»-ը մրցում էր Ուկրաինան ներկայացնող «Զդորովյե» թիմի հետ, սակայն զիջել է 2:6 հաշվով:
Աշխարհի ակումբային առաջնությունում «Տաշիր» ակումբի կազմում հանդես են եկել Նարեկ Խաչատրյանը (57կգ), Գարիկ Բարսեղյանը (61կգ), Նարեկ Սիրունյանը (65կգ), Վալտեր Մարգարյանը (70կգ), Սուրեն Խաչատրյանը (74կգ), Վահե Թամրազյանը (86կգ), Շամիր Աթյանը (97կգ) և Անդրանիկ Գալստյանը (125կգ):