Մոնիկա Բելուչին` «Մոցարտը ջունգլիներում» սերիալի նոր սեզոնի պրեմիերային (ֆոտո)
LifestyleՄոնիկա Բելուչին շարունակում է «Մոցարտը ջունգլիներում» սերիալի նոր սեզոնի գովազդային շրջայցը։ Սերիալը 2014թ․-ից պատմում է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ետկուլիսային կյանքի մասին։
Սերիալի նոր սեզոնի պրեմիերայի կապակցությամբ օրերս Բելուչին ժամանել էր Նյու Յորք, իսկ նախօրեին արդեն գործընկերների հետ Լոս Անջելեսում էր։
Դերասանուհին կարմիր գորգի համար ընտրել էր զուսպ սև զգեստ, որն իջնում էր մինչև հատակ։ Բելուչին սև ֆոնը զարդարել էր միայն արծաթագույն թարկարժեք վզնոցով։





