Արամ Մանուկյանի փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը եւ հայտնաբերել 76-ամյա Մ. Շ.-ի դին: