Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակվել է
ОбществоՍտեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 2-ից փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը ձնահոսքի վտանգն է։