Գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում ստեղծելու է «ինտենսիվ այգիներ»
ЭкономикаԳյուղատնտեսության նախարարությունը Ճապոնական կառավարության հետ համատեղ մշակում է «Արդյունքների հիման վրա քաղաքականության մշակում և իրականացում» ծրագիրը:
Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
«Այս ծրագրով Գյուղատնտեսության նախարարությունը կներդնի ծրագրերի արդյունքների հիման վրա կատարողականի գնահատումը:
Այսինքն՝ յուրաքանչյուր պետության ծրագիր կունենա որոշակի նպատակներ և թվային չափորոշիչներ»,- նշեց Հարությունյանը: Ըստ նրա՝ այս միջոցառումները հնարավորություն կտան ստուգելու կոնկրետ ծրագրի իրական արդյունքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը հայտնեց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում ակնկալվում է ստեղծել նաև ինտենսիվ այգիների գիտական կենտրոն:
«Ներդրողներ կան, որոնք հետաքրքրված են ինտենսիվ այգիների տնկման հետ կապված:
Դրանք են ընկույզի, խնձորի և ծիրանի այգիները:
Այդ գիտական կենտրոնները մեզ հնարավորություն կտան, որ Հայաստանն ունենա ցուցադրական տնտեսություն, ինչպես նաև որոշակի վերապատրաստման ծրագրեր իրականացնի սկսնակ ագրոնոմների համար»,- ասաց Հարությունյան և հավելեց, որ այդ այգիները նաև գիտահետազոտական նպատակներով կօգտագործվեն: