Լաերսիոն և Տորեխոնը հեռացան Բանանցից
Спорт«Բանանցի» լեգիոներներ Լաերսիո Գոմես Կոստան և Կլաուդիո Տորեխոնը հեռանում են ակումբից:
Պերուացին իր վերջին խաղն անցկացրեց թիմի կազմում, իսկ բրազիլացին բացակայում էր հայտացուցակից: Հետխաղյա ասուլիսում «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ասաց, որ իրենք ցանկացել են թիմում պահել ֆուտբոլիստներին, սակայն նրանք ընտանեկան խնդիրներ ունեն:
Լաերսիոն «Բանանցի» պատմության ամենաարդյունավետ լեգիոներն է: