Զիդան. Չեմ կարծում, որ այս ոչ-ոքին հոգեբանորեն կկոտրի Բարսելոնային
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ (1:1) կայացած խաղի մասին:
«Մենք ամբողջ ուժերը ներդրել ենք այս խաղի մեջ և կարողացել ենք շատ կարևոր մեկ միավոր վաստակել: Պայքարել ենք մինչև վերջ, ինչի շնորհիվ պարգևատրվել ենք: Այսպիսի բաներ լինում են, երբ հոգով ես խաղում:
Հեշտ չէր, սակայն ես գոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից: Մի քանի դրվագում բախտը չժպտաց մեզ: 6 միավորի առավելությունը մեզ ոչինչ չի տալիս: Մենք պետք է դեռ շատ աշխատենք:
Չեմ կարծում, որ այս ոչ-ոքին հոգեբանորեն կկոտրի «Բարսելոնային»: Ռամոսն այն ֆուտբոլիստն է, ով երբեք ժամանակից շուտ չի հանձնվում: Չեմ զարմանում, որ այդ գնդակը հեղինակեց հենց Սերխիոն: Ինձ համար կարևոր է այսպիսի ֆուտբոլիստ ունենալ թիմում:
Սա հաղթանակ չէր, հաղթանակը 3 միավորն է: Ամեն դեպքում, գոհ ենք ոչ-ոքիից, իսկ դա կարևոր է: Մեր անպարտելիության շարքը շարունակվում է: Հիմա մենք պետք է վերականգնվենք և պատրաստվենք հաջորդ հանդիպմանը»,- Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը: