Ագուերոյին և Ֆերնանդինյոյին խիստ որակազրկում է սպասվում
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Չելսիի» հետ (1:3) խաղում մրցակցի պաշտպան Դավիդ Լուիսի դեմ կոպիտ խաղի պատճառով կարող է որակազրկվել 4 խաղով,- տեղեկացնում է Manchester Evening News-ի լրագրող Ստյուարտ Բրենանը:
Արգենտինացին կարող է խիստ պատժի ենթարկվել, քանի որ վերջինս ընթացիկ մրցաշրջանում ևս մեկ անգամ պատժվել է «Վեսթ Հեմի» պաշտպան Ուինսթոն Ռիդի դեմ կոպիտ խաղի պատճառով:
Բացի այդ, «քաղաքայինների» կիսապաշտպան Ֆերնանդինյոն կարող է երեք խաղով որակազրկվել «ազնվականների» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին հարվածելու համար: