Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ոտնաթաթի սնկախտի ախտանշանները, առաջացման պատճառներն ու տնային պայմաններում բուժելու լավագույն միջոցները

Ոտնաթաթի սնկախտից ազատվելն այդքան էլ հեշտ չի: Հաճախ միայն տնային պայմաններում իրականացվող բուժումը բավարար չի լինում և կարիք է լինում բժշկական միջամտության: Սակայն այս հիվանդության վաղ փուլում կարելի է գտնել շատ ավելի հեշտ ելք և կանխել հիվանդության զարգացումը: Ձեզ ենք ներկայացնում ոտնաթաթի սնկախտից ազատվելու մի քանի պարզ եղանակ:

Ինչպե՞ս ախտորոշել ոտնաթաթի եղունգների սնկախտը

Ոտնաթաթի սնկախտը բավական տարածված երևույթ է, որը հաճախ ախտորոշվում է 16 տարեկանից բարձր անձանց մոտ: Երեխաներն այս հիվանդությամբ հազվադեպ են տառապում՝ միայն ծնողներից վարակվելու դեպքում:

Ոտնաթաթի սնկախտի ախտանշաններն են.

·         ոտնաթաթի մատների արանքում քորն ու այրոցը, 

·         ոտքերի սուր և տհաճ հոտը, 

·         եղունգների վիճակի փոփոխությունները (շերտավորում, փխրունություն, հաստացում), 

·         եղունգների գույնի փոփոխությունը (այն կարող է դեղնել կամ մգվել), 

·         ցավն ու բորբոքումները եղունգին կից հատվածներում:

 

Այս հիվանդությամբ վարակվելու վտանգը մեծանում է, եթե ձեր իմունային համակարգը թույլ է, ունեք աղեստամոքսային համակարգի կամ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ կամ մաշկի տարիքային փոփոխություններ: Կարելի է վարակվել ընդհանուր գործածության հասարակական վայրերում (լողավազան, գեղեցկության սրահներ, շոգեբաղնիքներ և այլն) կամ ուրիշի անձնական հիգիենայի պարագաներն օգտագործելիս:

Տնային պայմաններում եղունգների սնկախտի բուժման արդյունավետ եղանակներ
Այս խնդիրը կարելի է լուծել դեղորայքով, սակայն կարելի է նաև բուժել տնային պայմաններում: Այս միջոցների օգնությանը հաճախ դիմում են նաև բժիշկները, եթե հիվանդությունը դեռ վաղ փուլում է: Հիմնականում գործածում են հակասեպտիկ միջոցներ կամ օքսիդայնացնում վնասված հատվածները: Այդպես եղունգների սնկախտը տնային պայմաններում բուժելու հիմնական միջոցներն են.

 

·         քացախը, 

·         թեյի ծառի յուղը, 

·         ջրածնի պերօքսիդը

Ոտնաթաթի սնկախտի բուժում քացախի միջոցով

 

Այս մեթոդի առավելությունն իր հասանելիությունն է, սակայն այն գործածելի է միայն հիվանդության վաղ փուլում: Քացախի օգնությամբ կարելի է եղունգի շուրջը թթվային միջավայր ստեղծել՝ դրանով իսկ կանխելով սնկային վարակի տարածումը:

Սակայն այս գործընթացը պետք է կրի պարբերական բնույթ, քանի որ սնկերը շատ դիմացկում են և կարող են թափանցել մաշկի խորը շերտեր: Բացի այդ, պետք է նաև համոզվել, որ քացախը չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ:

Այսպիսով՝ քացախով ոտնաթաթի սնկի բուժման եղանակներն են.

 

·         Քացախով վաննաներ. 50 աստիճան ջերմության ջրին ավելացնել մեկ բաժակ քացախ (9%) և ոտքերը դնել ստացված լուծույթի մեջ 15 րոպե: Ջուրը պետք է ծածկի ոտնաթաթերը և կոճը: Մինչ ոտքերը ջրի մեջ դնելը, շատ ավելի լավ կլինի անել ոտնահարդարում: Պրոցեդուրան ավարտելուց անմիջապես հետո անհրաժեշտ է հագնել բամբակյա գուլպաներ: Այս գործողությունը պետք է կրկնել շաբաթական 3 անգամ՝ մինչև սնկախտի վերանալը:

 

·         Քացախով թրջոցներ. այս թրջոցներն արվում են քացախով վաննաների ազդեցությունն ուժեղացնելու համար: Անհրաժեշտ է բամբակը թրջել քացախով և 15 րոպե դնել վարակված հատվածին:

 

Ոտնաթաթի սնկախտի բուժում թեյի ծառի յուղի միջոցով

 

Թեյի ծառի յուղի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվում: Այն օժտված է հակասեպտիկ և հակաբորբոքային հատկություններով: Սակայն մինչ այս միջոցի գործածումը, անհրաժեշտ է ստուգել ալերգիկ ռեակցիան, քանի որ այն բավական ուժեղ և սպեցիֆիկ միջոց է: Այն կարելի է օգտագործել հետևյալ կերպ.

 

·         Ոտքերի վաննաներ. Անհրաժեշտ է տարրայի մեջ ոչ մեծ քանակությամբ ջուր լցնել (45-50 աստիճան ջերմությամբ), ավելացնել 15-20 կաթիլ թեյի ծառի յուղ, խառնել և ոտքերը 20 րոպե դնել ստացված լուծույթի մեջ: Բուժման կուրսը կարող է տևել մինչև 2 ամիս:

 

·         Քսել յուղը հիվանդ եղունգին. Ավելի լավ և երկար արդյունքի հասնելու համար կարելի է օգտագործել յուղ առանց որևէ բանի հետ խառնելու՝ անմիջապես հիվանդ եղունգին քսելով: Այս գործընթացը պետք է անել օրը 2 անգամ՝ մինչև հիվանդության ախտանշանների անհետանալը:

 

Ոտնաթաթի սնկախտի բուժումը ջրածնի պերօքսիդի միջոցով

 

Ջրածնի պերօքսիդը հիանալի հակաբակտերիալ միջոց է: Բուժման այս եղանակը նույնեպս իրականացվում է ոտքերի վաննաների տեսքով: Անհրաժեշտ է ջրի մեջ ավելացնել ջրածնի պերօքսիդ (3%)՝ 1լիտր ջրին 2 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ հարաբերակցությամբ: Ոտքերը ստացված լուծույթում անհրաժեշտ է պահել 15 րոպե օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Բուժման կուրսի տևողությունն է 1 շաբաթ:

 

Կանխարգելման համար կարելի է բուժումից հետո, օրը 3 անգամ վարակված հատվածներին կաթեցնել ջրածնի պերօքսիդ:

 

Հարկ է հիշել, որ նշված միջոցների անարդյունավետության և հիվանդության հետագա տարածման դեպքում, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

 

Ոտնաթաթի սնկի առաջացումը կանխարգելող միջոցներ

 

Այս հիվանդության կրկնությունը թույլ չտալու և առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է.

 

·         Հրաժարվել արհեստական հումքից պատրաստված կոշիկներից: Ոտքերը պետք է «շնչեն», ուստի նախապատվությունը պետք է տալ բնական հումքին: Բացի այդ, պետք է մշակել կոշիկները հակասնկային միջոցներով:

 

·         Պետք է օրվա մեջ առնվազն 2 անգամ լվանալ ոտքերը և չորացնել մաքուր սրբիչով:

 

·         Հիվանդության բուժումից հետո անհրաժեշտ է շարունակել օգտագործել հակասնկային միջոցները ևս 1 ամիս:

 

·         Չի կարելի օգտագործել ուրիշի հիգիենայի պարագաները, իսկ հասարակական օգտագործման վայրերում անհրաժեշտ է անպայման կրել հողաթափեր:

 

Նյութի աղբյուր՝ estet-portal.com

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян