Հայաստանում ՀՌՕ-ի նորակոչիկներին ձմեռային ուսումնական շրջանից առաջ հանձնել են օրհնված զենք և տեխնիկա
ОбществоՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի Երևանի և Գյումրու կայազորերում դեկտեմբերի 1-ին կայացել են հանդիասավոր հանրահավաքներ՝ նվիրված ձմեռային ուսումնական շրջանի սկզբին։ Հանդիսավոր միջոցառումներին նորակոչիկ զինծառայողներին հանձնել են զենքի և ռազմական տեխնիկայի ժամանակակից օրինակներ։
Գյումրու կայազորի «Մեծ ամրոց» ռազմական ավանում, «Զինվորական Փառքի» հուշահամալիրում գտնվող լեգենդար ռազմական կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանի մոտ անցկացվեց ՀՌՕ ռազմաբազայի 2 հազար նորակոչիկներին ինքնաձիգների, Դրագունովի հրացանների և Կալաշնիկովի գնդացիրների հանձնման արարողությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՌՕ մամուլի ծառայությունից, բացի այդ, մարտական մեքենաների պարկերում կայացել է անձնակազմերին և հաշվարկների զենքի և ռազմական տեխնիկայի ամրագրման արարողությունը։ Ամրագրվել է ժամանակակից տեխնիկա, որը 2014-16թթ. համալրել է ՀՌՕ զինանոցը, այդ թվում՝ «Տիգռ» զրահաավտոմեքենաներ, ռադիոէլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համալիրներ, քիմիական հետախուզության ՌՔՄ-6 մեքենաներ, «Աուրիգա» կապի միջոցներ, անօդաչու թռչող սարքերի հետախուզման «Օռլան 10», «Տախիոն և «Նավոդչիկ 2» համալիրներ։
Կատարվել է զինծառայողների, զենքի և ռազմական տեխնիկայի օրնության և օծման կարգ։ Նորակոչիկներն այցելել են զորամասի ռազմական-պատմական թանգարան։ Զինվորական ակումբում ցուցադրվել է Անդկրկովկասում ռուսաստանյան ռազմական բազայի ստեղծման, դրա պատմության, ավանդույթների և մարտական առօրյայի մասինվավերագրական կինոնկար։