Գեւորգ Նաջարյանը՝ «Աստանայի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
СпортՂազախստանի «Աստանայի» 18-ամյա կիսապաշտպան Գեւորգ Նաջարյանը ճանաչվել է ակումբի լավագույն երիտասարդ խաղացողն այս մրցաշրջանում: Քվեարկությունն անցկացվել է VK-ի պաշտոնական ակումբային էջում:
Հայ ֆուտբոլիստւ ստացել է ձայների 38.3 տոկոսը: Երկրորդ տեղում է Մադի Ժակիպբաեւը՝ 24.3, երրորդ տեղում է Վլադիսլավ Պրոկոպենկոն՝ 11.9:
Այս մրցաշրջանում Նաջարյանը «Աստանայի» հիմնական կազմում անցկացրել է 6 հանդիպում, նորամուտն է նշել Եվրոպայի լիգայում: Երկու անգամ դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Նաջարյանը 4 հանդիպում է անցկացրել Ղազախստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում: