Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Մխիթարյանին օգտագործել Էվերթոնի հետ խաղում
СпортԱնգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը «Էվերթոնի» հետ խաղում (1:1)
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դաշտ դուրս բերել մեկնարկային րոպեներից: «Ընտրությունս կապված չէր ֆուտբոլիստների հետ, այլ խաղի բնույթի: Մխիթարյանը և Մարսիալն ավելի արագ են գործում գնդակը հարձակման գիծ տեղափոխելու հարցում, ինչպես նաև այն ստանալուց:
Բոլորը լավ են խաղում, Մատան լավ է խաղում, Մարսիալը լավ է խաղում: Հարցը դրանում չէ, այլ խաղում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: