Եվրոն դոլարի նկատմամբ խիստ նվազել է Իտալիայի հանրաքվեից հետո
ЭкономикаԵվրոն դոլարի նկատմամբ խիստ նվազել Է Իտալիայում կայացած հանրաքեի նախնական արդյունքների հայտարարումից հետո, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել Է խորհրդարանական բարեփոխման հարցի շուրջը հանրաքվեում կրած պարտությունը եւ հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին:
Այդ հայտարարությունից հետո եվրոպական արժույթի անկումը շարունակվել Է: Որոշ ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել Է 1,05 դոլար՝ հայտնվելով 2015 թվականից ի վեր ամենացածր մակարդակում:
Արժութային շուկայի վերլուծաբան Քեթլին Բրուքսի կարծիքով՝ թեեւ շուկաները նյարդայնություն են ցուցաբերում վերջին նորությունների առնչությամբ, խոսքն առայժմ չի վերաբերում «անդունդն ընկնելուն»: