Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գ լխավոր վարչությունից:
Քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին եւ նոր Սահմանադրության նախագծի տարբեր դրույթներին վերաբերող հարցեր: