Հովհաննես Գաբուզյանը մասնակցում է Հռոմի շախմատային միջազգային մրցաշարին
СпортԻտալիայում մեկնարկել է Հռոմի բաց առաջնությունը, որին մասնակցում է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում է 30 երկրի 182 շախմատիստ: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ:
Դեկտեմբերի 4-ին տեղի են ունեցել մրցաշարի առաջին տուրի պարտիաները, որում Գաբուզյանը առավելության է հասել Մարիո Սիբիլոի նկատմամբ: Այսօր տեղի կունենան մրցաշարի երկրորդ և երրորդ տուրերը: