Ադրբեջանի կանանց վոլեյբոլի հավաքականը հրաժարվել է մասնակցել 2017-ի Գրան Պրի մրցույթին
СпортԱդրբեջանի կանանց վոլեյբոլի հավաքականը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել 2017 թվականին կայանալիք Գրան Պրի մրցույթին: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվական կայքը:
Ադրբեջանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ` մասնակցությունից հրաժարվելու հիմնական պատճառն այն է, որ 2017 թվականին Բաքվում կայանալու են Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլը, իսլամական համերաշխության խաղերը եւ Եվրոպայի առաջնությունը, եւ թիմը պետք է պատրաստվի այդ խաղերին:
Վիճակահանության արդյունքների համաձայն` Ադրբեջանի վոլեյբոլի հավաքականը առաջին փուլում պետք է հանդիպում ունենար Կամերունի, Ալժիրի եւ Կոլումբիայի հավաքականների հետ:
Հանդիպումները տեղի էին ունենալու 2017 թվականի հունիսի 7-9 Կամերունում, իսկ 2-րդ խմբային փուլը կայանալու էր Բաքվում, որին մասնակցելու էին Հունգարիայի, Ալժիրի եւ Մեքսիկայի կանանց վոլեյբոլի հավաքականները: