Համաժողովը նպատակ ունի մեկ հարկի տակ միավորելու ավելի քան 10 երկրների տարբեր նեղ մասնագիտացմամբ բժիշկների
Общество«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» և ՌԴ «Երիտասարդ բժիշկների միավորման» համագործակցության շրջանակներում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան», ՌԴ «Երիտասարդ բժիշկների միավորումը» և Կրթության ռուսական ակադեմիան համատեղ՝ ՀՀ առողջապահության և ՌԴ կրթության և գիտության նախարարությունների պաշտոնական աջակցությամբ դեկտեմբերի 7-8-ը կազմակերպում են «Բժշկագիտության և բժշկական կրթության ակտուալ հարցերը» խորագրով միջազգային համաժողով՝ ԱՊՀ երկրների երիտասարդ բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությամբ:
Համաժողովը նպատակ ունի մեկ հարկի տակ միավորելու ավելի քան 10 երկրների տարբեր նեղ մասնագիտացմամբ բժիշկների` փորձի փոխանակման նպատակով, ինչպես նաև հնարավորություն կտա բաց քննարկումների միջոցով վերհանել ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները:
Համաժողովի ծրագրին ու մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հիշեցնենք, որ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» և ՌԴ «Երիտասարդ բժիշկների միավորման» համագործակցությունը սկիզբ է առել 2015 թվականին և ամրապնդվել 2015 թվականի նոյեմբերի 6-ին՝ Երևանում, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ.միջգիտակարգային մոտեցում» խորագրով 2-րդ տարեկան գիտաժողովի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման և համագործակցության հուշագրով: