Դեշամ. Բենզեման կարող է վերադառնալ հավաքական, իսկ Պոգբան՝ նվաճել Ոսկե գնդակը
СпортՖրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ ընտրանու հետ կապված խնդիրների մասին:
«Ես ընտրություն եմ կատարում մարզական տարբերակով: Բենզեման կարող է վերադառնալ, սակայն ինքներդ տեսաք, որ առանց նրա մենք հասանք Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ: Կարիմի վերադարձի հավանականությունը ժամանակը ցույց կտա:
Ինչ վերաբերում է Պոգբային, ապա նա ռմբարկու չէ: Նա կիսապաշտպան է և պետք է օգնի նրանց, ովքեր գոլեր են խփում: Ամեն դեպքում, նա կարող է նվաճել «Ոսկե գնդակը»»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Lefigaro.fr-ը: