Բակո Սահակյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: