Հայտնիները քեֆ են արել Թաթա Սիմոնյանի տարեդարձին
LifestyleBravo.am-ը գրում է.
Թաթա Սիմոնյանը երեկ դարձել է 54 տարեկան: Սիրված երգիչը տարեդարձի առթիվ խնջույք է կազմակերպել երեւանամերձ ռեստորանային համալիրներից մեկում՝ հրավիրելով հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:
Երեկույթին ներկա են եղել հայտնի շատ դեմքեր, այդ թվում՝ Աշոտ Ղազարյանը, Արման Հովհաննիսյանը, Արամ MP3-ն, Մկրտիչ Արզումանյանը, Վաչե Թովմասյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գայանե Ասլամազյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլք:

