Մշակող արդյունաբերությունում զգալի տեղ է զբաղեցնում սննդամթերքի, հիմնային մետաղների և ծխախոտների արտադրությունը
ЭкономикаՀայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին մշակող արդյունաբերության զգալի մասը` շուրջ 33.2 տոկոսը պատկանում է սննդամթերքի արտադրությանը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ սննդամթերքի արտադրությունն կազմել է 236 մլրդ 309.2 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատավածի նկատամամբ այն ավելացել է 1 տոկոսով:
Հիմնային մետաղների արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում 17.3 տոկոս է և կազմում է 122 մլրդ 902.3 մլն դրամ` նվազելով 0.5 տոկոսով:
Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կազմել է 105 մլրդ 506.2 մլն դրամ` աճելով 22 տոկոսով: Այն մշակող արդյունաբերությունում կազմում է 14.8 տոկոս:
Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի նկատմամբ 6.5 տոկոսով աճել է խմիչքների արտադրությունը` կազմելով 87 մլրդ 339.7 մլն դրամ: Մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում` 12.3 տոկոս:
Մշակող արդյունաբերությունում մնացած արտադրությունների ծավալները չեն գերազանցում 30 մլրդ դրամը: