Ամիրան Ամիրխանովը սկսել է նոր ակումբ փնտրել
СпортԵրևանի «Ուրարտու»-ի բասկետբոլային ակումբի ավագ Ամիրան Ամիրխանովը սկսել է նոր ակումբ փնտրել:
«Ինձ համար շատ վիրավորական է այս ամենը: Ցավ եմ ապրում, որ այս ամենը նման ընթացք ունեցավ: Մեծ հույսեր էինք կապում, որ այդ կերպ կզարգացնեինք հայկական բասկետբոլը: Բայց լիահույս եմ, որ դեռ հնարավորություն կունենանք հանդես գալու: Այո, մենք հաղթանակներ չէինք տոնում, բայց չեմ կարծում, որ այդ պարտություններ պետք է այնպես ազդեին, որ ակումբը դուրս գար Սուպերլիգայից:
Առաջին հերթին ինձ համար նոր ակումբ եմ փնտրում: Թիմի մյուս անդամները ևս սկսել են նոր թիմերը փնտրել: Հաջորդ ամեն ինչ կապված է հավաքականի հետ և հիմա փորձելու ենք մարզավիճակներս պահպ անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամիրխանովը:
Դեկտեմբերի 2-ին Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը որոշում կայացրեց, որ չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում: Ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիային` առաջնությունից դուրս գալու դիմումով: