Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը տեղափոխվել է բանտային հիվանդանոց
ОбществоՍանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը, որին կասկածում են «Զենիթ-Արենա» մարզադաշտի հետ կապված 50 մլն ռուբլու խարդախության մեջ, «Կրեստի» հետաքննչական մեկուսարանից տեղափոխվել Է բանտային հիվանդանոց:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունում:
«Տեղավորվել Է հիվանդանոցում»,-ասել Է գործակալության զրուցակիցը՝ չճշտելով ախտորոշումը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը դեկտեմբերի 7-ին քննելու Է Հովհաննիսյանի ձերբակալման դեմ ներկայացված գանգատը:
Նոյեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգի Սմոլնու շրջանային դատարանը բավարարել Է նախկին փոխնահանգապետի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով՝ մինչեւ 2017 թվականի հունվարի 15-ը, կալանքն ընտրելը:Հովհաննիսյանը ձերբակալվել Է նոյեմբերի 16-ին Մոսկվայում:
Նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետին մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցագործություն («Խարդախություն») կատարելու մեջ: Հետաքննչական կոմիտեում հայտնել են, որ արդեն որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ Հովհաննիսյանը հրաժարվել Է ցուցմունքներ տալուց: