Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք». Արցախի մասին Քրիս Բոհջալյանի հոդվածը New York Times-ում

Ամերիկահայ հեղինակ Քրիս Բոհջալյանը, ով 2016 թվականին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, այցի վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել New York Times-ի համար վերնագրելով այն այսպես` «Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք»:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Բոհջալյանը հոդվածը սկսում է Թալիշից, որը նրան հիշեցնում է 100 տարի առաջ Առաջին աշխարհամարտի Արևմտյան ճակատը: «Սեպտեմբերի առաջին օրը 32-ամյա հրամանատար Գեղամ Գրիգորյանը կանգնեց ինձ հետ և ցույց տվեց հյուսիս-արևելքը` Ադրբեջանի կողմը և ականապատ դաշտերն ու բուֆերային գոտին, որն առավելագույնը մեկ մղոն հեռավորության վրա էր: «Եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի»,- ասաց նա` թոթովելով ուսերը»,- պատմում է Բոհջալյանը` ներկայացնելով, թե ինչպես ավելի վաղ` ապրիլի 2-ին, Ադրբեջանը հարձակվեց արևելյան սահմանի վրա` 1994 թվականից հետո արձանագրելով հրադադարի ռեժիմի ամենալայնածավալ խախտումը: «Այստեղ`Թալիշում, 400 բնակչություն ունեցող գյուղն այնպես արկակոծվեց, որ այսօր այն լքված է, բնակիչները վերաբնակեցվել են երկրի այլ հատվածներում: Հրամանատար Գրիգորյանը, ով երկու աղջիկների հայր է, թեև միջազգային հարաբերություններում գիտական աստիճան ունի, սակայն հավատում է, որ Լեռնային Ղարաբաղը նրա կարիքն ունի ռազմական գործում»,- նշում է Բոհջալյանը:

Նա ընդգծում է, որ շատ քիչ ամերիկացիներ կարող են քարտեզի վրա գտնել Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը: «Ես գնացի այնտեղ այս ամառ նույն այն պատճառով, որի համար վերադառնում եմ Հայաստան ամեն տարի: Այս երկիրն իմ արյունն է, և իմ այցելություններն ուխտագնացություն են: Ես ամերիկահայ եմ, սակայն միայն միջին տարիքում հասկացա, թե ինչ ձգողականություն ունի այս երկիրն ինձ համար»,- անկեղծանում է հեղինակը:

Նա փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը ռազմավարական նշանակություն ունի, և այն թեժ կետերից է, որոնք կարող են ապակայունացնել Կովկասը: Բոհջալյանը պատմում է, որ ապրիլյան մարտերի օրերին զոհվեցին հարյուրավոր զինվորներ, մարտերի մեջ ներքաշվեցին տանկեր, հրետանի, անօդաչու սարքեր: «Թալիշում ադրբեջանցի զինվորները սպանեցին և խեղեցին տարեց հայ զույգի, գլխատեցին գերի ընկած հայ զինվորին, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ԱՄՆ ներկայացուցիչ, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ գործիչ Բրեդ Շերմանը կոչ անի սկսել հետաքննություն Ադրբեջա նի կողմից պատերազմական հանցագործության իրականցման վերաբերյալ: Թեպետ հայերը քրիստոնյաներ են, իսկ ադրբեջանցիները` մուսուլման, սակայն խնդիրը առնչություն չունի կրոնի հետ: Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղն իրենն է` հղում անելով տարածքային ամբողջականության սկզբունքին: Լեռնային Ղարաբաղն էլ պնդում է, որ կարող է գոյություն ունենալ անկախ` հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Կան վերլուծաբաններ, որոնք նշում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերն օկուպանտ են: Ես համաձայն չեմ: Սակայն ես չեմ կանգնում Լեռնային Ղարաբաղի կողքին միայն իմ ԴՆԹ-ի պատճառով: Ես հավատացած եմ, որ պատմությունը հայերի կողմից է»,- նշում է Բոհջալյանը: Նա պատմում է, թե ինչպես 1988 թվականին ԼՂ հայ բնակչությունը, որը մեծամասնություն էր կազմում, քվեարկեց Ադրբեջանից անկախանալու օգտին:

Հեղինակը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային լայն ճանաչում չունի, թեպետ ԱՄՆ յոթ նահանգներ ընդունել են բանաձևեր, որոնք հորդորում են Միացյալ Նահանգների կառավարությանն աջակցել ԼՂ անկախությանը: «Հանրապետությունը 140 հազար բնակչություն ունեցող երիտասարդ ժողովրդավարություն է, որը բախվել է 9,5 միլիոն բնակչություն ունեցող, նավթային պաշարներով հարուստ բռնապետությանը: Նրա միակ դաշնակիցը Հայաստանն է»,- պատմում է Բոհջալյանը:

Նրա հետ զրույցում ԼՂ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը պատմել է, որ Ադրբեջանը հետևողականորեն ցույց է տվել Լեռնային Ղարաբաղը կառավարելու անկարողունակությունը: «Դա միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքը չէ: Դա այն ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որը ոչնչացման վտանգի տակ է»,- նշել է Մելիքյանը:

Բոհջալյանը պատմում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել հարվածել բոլոր ուղևորափոխադրող ինքնաթիռներին, որոնք կթռչեն Ստեփանակերտի նոր օդանավակայան, որը դեռ բացված չէ: Ալիևն այն մարդն է, ով պարգևատրել է ադրբեջանցի սպային, որը Բուդապեշտում սպանել էր ՆԱՏՕ-ում առաքելություն իրականացնող հայ զինվորին` մինչ վերջինս քնած էր:  

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ ժամանակ անցկացնելուց հետո ինձ համար պարզ դարձավ, որ միակ ճանապարհը, որով այս ազգը կրկին կդառնա Ադրբեջանի մաս, դա Ադրբեջանի կողմից դրա գրավումը կլինի: Եվ թեպետ Ադրբեջանը զգալիորեն ավելի մեծ տարածք ունի, չեմ կարող պատկերացնել, որ դա երբևէ կարող է պատահել:  Հայերն այս հողերում դարեր շարունակ ապրել են շատ ավելի վաղ, քան ներառվեց Ադրբեջանի կազմում»,- նշում է հեղինակը:

Նա փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կատաղի կերպով պաշտպանում է իր տունը:  «Փաստ է, որ Ադրբեջանի միակ հետաքրքրությունն այս կռվում իր հպարտությունն է: Ադրբեջանն է, որ ունի նավթ, Լեռնային Ղարաբաղն ունի մացառ և նուռ: Սակայն հայերի համար սա գոյատևելու պայքար է: Դա մեր հայրենիքի մի մասի պահպանումն է: Այո, Հայոց ցեղասպանության ժամանակ մենք էթնիկ զտվել ենք Վանից, Անատոլիայից և Կիլիկիայից, տեսականորեն ողջ Թուրքիայից` բացի Ստամբուլից: Մեր ցանկացած չորսից երեքը Առաջին աշխարհամարտի տարիներին համակարգված ոչնչացման է ենթարկվել: Հե տևաբար Լեռնային Ղարաբաղը մեր գիծն է ավազի վրա: Սա է պատճառը, որ այս փոքր երկիրը միշտ ունի բավարար զինվորներ խրամատի համար»,- եզրափակել է Քրիս Բոհջալյանը:

Թարգմանեց Արաքս Կասյանը

 

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу