Երևանի գիշերային ակումբներից մեկի հարբած այցելուները քաղաքում ավերածություններ են կատարել
ORER.am-ը տեղեկացրել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց` Գևորգ Քոչարի փողոցի 4 հասցեում «Սինդի» գիշերային ակումբ է բացվել, ինչի պատճառով բնակիչներն անհանգստցած են: Հարակից տարածքի մի քանի բնակիչներ ORER.am-ի հետ զրույցում ասել էին, որ երեկոյան սկսվում է մեքենաների հոսքը դեպի գիշերային ակումբ, իսկ առավոտյան նշված տարածքում զանազան հակահիգիենիկ իրեր են հայտնվում փողոցում, բացի այդ էլ` գիշերն անաղմուկ չի անցնում: Նրանց խոսքով` աղմուկն անընդհատ խանգարում է, անվտանգության խնդիր ևս կա, որովհետև ակումբում ալկոհոլ են օգտագործում, հետո կեսգիշերին դուրս են գալիս և աղմկում: Բնակիչները նույնիսկ վախենում են ուշ ժամին տուն վերադառնալ: Մի շարք բողոքներից հետո ակումբի ղեկավարությունը հանդիպել էր շենքի բնակիչների հետ և խոստացել, որ այլևս շենքի բնակիչների հանգիստը չի խաթարվի:
Օրեր առաջ, սակայն, բնակիչներն առավել վատ փաստի ականատեսն են եղել: Քաղաքապետարանի կողմից Գևորգ Քոչարի փողոցում տեղադրված կավե ծաղկամանները գիշերային ակումբի այցելուները հարբած վիճակում կոտրել ու փշրել են: Բնակիչներն այդ կապակցությամբ բողոքով ներկայացել են թաղապետարան, ինչից հետո թաղապետարանը նոր ծաղկամաններ է տեղադրել:
Փաստորեն բանակցությունների և բողոքների միջոցով գիշերային ակումբների հարցերը լուծում չեն ստանում: Հենց նշված` «Սինդի» ակումբն էլ դրա վառ օրինակն է: Բնակելի տարածքներում գիշերային ակումբների խնդրին օրենսդրական լուծում է անհրաժեշտ, սակայն Հայաստանի պայմաններում դա ևս կարող է վերջնական լուծում չլինել` Հայաստանն օրենքի երկիր չէ:
Այնուամենայնիվ` պատկան մարմինները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր քաղաքացու անդորրը, բնակիչների ասած` գոնե գիշերային անդորրը, չէ՞ որ այդ շենքերում նաև երեխաներ են մեծանում:
Վերջին մեկ ամսվա ընթացքում միայն Երևանի գիշերային ակումբներում գրանցվել է ծեծկռտուքի երեք դեպք և նման դեպքերը հետզհետե հաճախակի են գրանցվում:
Հարկավոր է օրենքի ուժով նմանատիպ հաստատությությունները բացել բացառապես բնակելի շենքերից հեռու վայրերում, այլապես այդ տարածքներում իրավիճակը օրեցօր դուրս է գալիս վերահսկողությունից...