Երևանում մեկնարկել է երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը նվիրված աշխատաժողովը
ОбществоԵրևանում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է «Հայաստանում կրթության և պաշտպանության (երեխաների պաշտպանության) կլաստերի համակարգման ամրապնդում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում էին տաբեր միջազգային կազմակերպությունների և ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունի ց՝ հավելելով. «Երկօրյա աշխատաժողովը կազմակերպել են ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաև` «Save the Children» և «World Vision Armenia» կազմակերպությունները:
Աշխատաժողովը նպատակ ունի բարելավել Հայաստանում ԱԻ արձագանքման շրջանակներում հիմնական կրթության և երեխաների պաշտպանության համակարգը՝ նախանշելով հետևյալ ուղղությունները՝
Մասնակիցներին ներկայացնել երեխաների համար առանցքային հանձնառությունները մարդասիրական գործառույթներում;
Բարձրացնել գործընկերների իրազեկվածությունը՝ ԱԻ դեպքում կրթության կարևորության, երեխաների պաշտպանության և գենդերային խնդիրների վերաբերյալ;
Մշակել Աղետների կառավարման ազգային թիմի՝ կրթական և երեխաների պաշտպանության կլաստերների ԱԻ արձագանքման պլաններ:
UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդեթեյնը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշեց, որ Սպիտակի երկրաշարժին հաջորդած այս 28 տարիների ընթացքում Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնացել աղետների դիմակայման տեսանկյունից: Այս կարևոր առաքելության ընթացքում միջազգային կազմակերպություններն աջակցել են և շարունակում են աջակցել Հայաստանին՝ մեծ ուշադրություն դարձնելով երեխաների կրթությանը և իրազեկման բարձրացմանը:
Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրուիրթը մեծապես կարևորեց երեխաների պաշտպանության հիմնահարցը՝ նշելով, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել երեխաներին արդյունավետ կրթություն ապահովելու համար: Նա ընդգծեց, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կազմակերպությունները աջակցեն ՀՀ կառավարությանը:
ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ վատթարագույն սցենարի դիտարկումը լավագույն մոտեցումն է՝ իրական աղետներին դիմակայելու կարողությունները բարձրացնելու տեսանկյունից: Նա հավելեց, որ այսօր Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցն է, երկրաշարժ, որի դասերը ուսանելի էին ոչ միայն հայերի, այլև՝ ամբողջ աշխարհի համար:
Նշենք, որ աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև դեկտեմբերի 8-ին»: