Պետությունը պետք է հստակ մեխանիզմներ ստեղծի բնական աղետներից տուժած գյուղացիների խնդիրները լուծելու համար
ЭкономикаԳյուղատնտեսական վարկեր ձեռք բերած բազմաթիվ գյուղացիներ չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները տարբեր պատճառներով, սակայն հիմնականը կապված է բնական աղետների հետ, որոնց արդյունքում բերքը չի ստացվում, եկամուտ չի ապահովվում ու գյուղացին չի կարողանում վճարել իր վարկերը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքել յանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:
«Խնդիրն իրոք առկա է, եւ դրա լուծման համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում, իսկ մեխանիզմները քննարկվում են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ Կենտրոնական բանկի հետ:
Անհրաժեշտ է հասկանալ, որ վարկերը մասնավոր անձը ձեռք է բերում մասնավոր ֆինանսական կառույցից՝ երկու կողմերի միջեւ կնքված պայմանագրի հիմքով: Սակայն բնական աղետի պատճառով գյուղացին զրկվում է վարկունակությունից, հետեւաբար՝ պետությունը պետք է հստակ մեխանիզմներ մշակի խնդիրը լուծելու համար»,- ասաց նախա րարը:
Նա հավելեց, որ ներկայումս KFW-ի հետ քննարկումներ են անցկացվում մի շարք տարերային աղտների շուրջ գյուղատնտեսական ապահովագրության ներդրման պիլոտային ծրագրի շուրջ, որպեսզի աղետի դեպքում գյուղացին զերծ մնա տարատեսակ ֆինանսական ռիսկերից: