«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում կխնայվի 22 մլն դրամ
ЭкономикаՀայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշմանը: Արմենպրեսի փոխանցմամբ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվակաÕ ¶ տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխություններով: Մասնավորապես, նկատի ունենալով, որ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով, անհրաժեշտություն է առաջացել նշված ՊՈԱԿ-ը լուծարել, որի արդյունքում ՊՈԱԿ-ի տարեկան պահպանման համար հատկացված 26.3 մլն դրամից ՀՀ պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն դրամով ( ներառյալ 9 հաստիքները):