Վարչապետը հաջորդ շաբաթ կհանդիպի խոշոր արտահանողներին, ներմուծողներին և 5 խոշոր բանկերի ներկայացուցիչներին
ОбществоՎարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց հաջորդ շաբաթ կազմակերպել խոշոր տնտեսավարողների հետ հանդիպումներ:
«Հաջորդ շաբաթ հանձնարարվում է կազմակերպել ՀՀ վարչապետի առանձին հանդիպումներ՝ տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, տասը խոշոր արտահանողների, 5-10 խոշոր ներդրողների և հինգ բանկերի հետ»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Կարապետյանը և նշեց, որ հանդիպմանը քննարկելու են այն հարցադրումներն ու խնդիրները, որոնց առջև նրանք կանգնած են: