Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության շահառուների միջև անցկացվել է բասկետբոլի մրցաշար
СпортՀաշմանդամների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համագործակցությամբ «Գրանդ սպորտ» մարզաառողջարանական համալիրում կազմակերպվել էր բասկետբոլի մրցաշար: Նպատակը սպորտը որպես հաշմանդամություն ունեցող անձանց լավ մարզավիճակ ապահովելու և պարալիմպիական մարզաձևերը զարգացնելու միջոց ներկայացնելն էր: Միության շահառուների միջև անցկացվող այս մրցաշարի մասնակիցները պարգևատրվել են դիպլոմներով և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նվերներով: