Ереван, 25.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублей Хачанов улучшил свою позицию в рейтинге ATP Мишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантов Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсий Губернатор Калифорнии опубликовал мемуары Иран назначил нового посла в Ливане Семья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсе Самолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в Колумбии Домашний арест блогера Армена Алексаняна отменен Мунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»


Լիա Զախարյան. «Անտանելի է, երբ աղջիկներն օգտագործում են «ախչի», «հորս արև» և «ազիզ» բառերը»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ի՞նչ հետաքրքրություններ ունի ժամանակակից հայ երիտասարդությունը, ի՞նչ են հասկանում հայ աղջիկները նորաձև լուք ասելով, ինչպե՞ս փոքր քաղաքից գալ մեծ քաղաք ու դառնալ դերասանուհի․ այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ BlogNews.am-ը հարցազրույց է ունեցել մեր էկրանների ամենախոստումնալից երիտասրադ դերասանուհիներից մեկի՝ Լիա Զախարյանի հետ.

 

-Լիա Ինչո՞վ ես հիմա զբաղված.

-Քանի որ սովորում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ներկա պահին քննաշրջանի մեջ եմ, բացի դրանից՝ նոր բեմադրության ենք պատրաստվում, իսկ մոտ ապագայում նաև կնկարահանվեմ նոր սիթքոմում, որը եթերում կլինի մեկ շաբաթից:

 

-Դու այն դերասանուհիներից ես, ում հետևում են հատկապես դեռահասները: Երևի դա նրանից է, որ քո դերերդ հիմնականում թիթիզ, fashion-աղջկա կերպարներ են: Իսկ իրականում՝ ի՞նչ ես հասկանում նորաձևություն ասելով:

 -Նորաձև ասելով հասկանում են ներկայանալի տեսք ունենալ: Երևի իմ fashion-աղջկա կերպարը նաև ձևավորվել է նրա համար, որ շատ հաճախ եմ իմ անձնական սոցէջեր տարբեր լուքերով լուսանկարներ ներբեռնում: Իսկ իրականում՝ դա ոչ թե թիթիզանալու նպատակով եմ անում, այլ համագործակցում եմ ֆեշն-դիզայներ Ալիսա Հարությունյանի հետ և նրա համար արված ֆոտոշութերից լավագույն կադրերով նաև իմ էջերում եմ կիսվում:

-Նորաձև ու ոճային լինելու համար ինչն է առաջնային՝ ճաշակը՞, թե՞ գումարը

-Գումարը բացարձակ կապ չունի: Եթե դու ունես ճաշակ, գիտակցում ես՝ ինչ է քեզ պետք, ինչ լուք ես  ուզում վերջնական արդյունքում ստանալ, դու կարող ես մտնել ամենամատչելի գներով ցանկացած խանութ, գնել այնտեղից քեզ անհրաժեշտ մի քանի բան, հետո համադրել դրանք քո ունեցածի հետ ու ստանալ շատ թարմ ու նորաձև տեսք: Ինքս շատ հազվադեպ եմ թանկարժեք խանութներից հագուստ գնում ու երբեք չեմ կարևորում՝ բռենդային է հագուստը, թե՞ ոչ:

 

-Ժամանակակից տղաներն ու աղջիկները: Ինչ առավելություններ ու թերություններ  ունեն նրանք: 

-Ժամանակակից երիտասարդության միակ առավելությունն այն է, որ նա լավ ինֆորմացված է: Հիմա   զարգանալու, ինքնակրթվելու համար հնարավորություններ շատ կան՝ համացանց, գերզարգացած հեռուստատեսություն, գրականություն: Նաև արտասահմանի հետ շփումն է հիմա շատ: Իսկ բացասականից կասեմ, որ տղա-աղջիկ փոխհարաբերություններն են մի տեսակ անվստահելի դարձել: Տղաներն աղջիկներին չեն վստահում, աղջիկներն էլ ՝ փախադարձաբար:

-10 տարի առաջ 25 տարեկանը բոլորած աղջկա միակ մտահոգության թեման ամուսնանալն էր: Հիմա աղջիկները  այդ մասին, կարծես, սկսում են մտածել 30-ից հետո: Այդպե՞ս է:

-Այդպես է: Ժամանակակից աղջիկների համար հիմա կարևոր մի բան կա. ամուսնությունից առաջ կայանալ: Սա նաև նրանով է պայմանավորված, որ հիմա հնարավորություններն են  շատացել: Տղաների ընտրության հարցում էլ ժամանակակից աղջիկները շատ բծախնդիր են ու երկար են փնտրում իրենց միակին, ում հետ կյանք կկապեն: Ահա այս ամենի արդյունքում էլ ամուսնության տարիքը հասնում է մոտ 30-ին:  

Ցանկացած աղջիկ էլ գիտակցում է, որ ամուսնությունից հետո իր կյանքը փոխվելու է՝ նոր կարգավիճակ, նոր պարտականություններ, նոր ընտանիք, որտեղի դրվածքին հարմարվել է պետք: Կարծում եմ շատ աղջիկներ էլ հենց այս ամենը հետաձգելու համար են ուշացնում իրենց ամոսնության հարցը:

-Լավ լուսանկար ներբեռնել համացանց ու վերջ՝ օրը կայացել է. այսպես է մտածում  համացանցում «ապրող» աղջիկների մի ստված հատվածը: Ծանոթներիդ մեջ այսպիսինները շա՞տ են:

-Շատ են: Ամեն անգամ ինստագրամ մուտք գործելով միանգամից «որոնում» դաշտն եմ նայում, ու անկեղծ, զարմանում եմ, երբ տեսնում եմ՝ ինչ նկարներ են ներբեռնում շատ աղջիկներ: Ուտելիք, հագուստ, սելֆի-բելֆիներ... չեմ հասկանում այդ ամենի իմաստը, նպատակը:  Անկեղծ եմ ասում՝ տհաճ է: Այլ բան է, եթե լուսանկարներով փորձես ներկայացնել քո առօրյան, նորաձև տեսքը կամ ինչ-որ միջոցառում, բայց երբ հայ աղջիկը բելֆի է ներբեռնում համացանց՝ սա արդեն իրոք չափազանց է: Տղաները երբեք լուրջ չեն վերաբերվի նման աղջիկներին: Դա տղա գրավելու ձև չէ:

-Ծնվել, մեծացել ես Գորիսում: Բա՞րդ էր  քեզ Երևան բերող ճանապարհը:

-Անգլերենս բարձր մակարդակի հասցնելու համար մայրս դեռ ութերորդ դասարանից ինձ ամիսը մեկ անգամ Երևան էր բերում: Մեծ քաղաքն ինձ միանգամից էր գրավել: Հետո ընդունվեցի Բրյուսով ու մամայիս հետ եկա Երևան: Մամաս միշտ հետս է եղել, երևի դրա համար էլ դժվարություններ այդքան էլ չեմ ունեցել:

-Բառեր, որոնք երբեք չես օգտագործում քո խոսակցականի մեջ:

-Անտանելի է,  երբ աղջիկները օգտագործում են «ախչի»,  «հորս արև» և  «ազիզ»  բառերը: Իրոք գռեհիկ է: Կանացիությունը պակասում է ժամանակակից աղջիկների մեջ և խոսքը  բոլորովին էլ արտաքինի մասին չէ: Չգիտեմ ինչ է դա՝  դաստիարակության պակաս, թե համացանցի ազդեցություն, որտեղ էմոցիաներ պետք չեն, դու ուղղակի գրում ես բառեր: Իսկ կինը առաջին հերթին պետք է առանձնանա իր կանացիությամբ, հեզությամբ...հայացքով՝ վերջապես:

 

-Մեծացել ես ավանդական հայկական, գորիսեցու ընտանիքում: Հայրդ ինչպե՞ս վերաբերվում  քո մասնագիտությանը:

-Սկզբում՝ ոչ մի կերպ չէր հարմարվում, իսկ հիմա արդեն հարմարվել է, մեկ –մեկ էլ հացրնում է, հետաքրքրվում է գործերիցս: Ասում են, որ էկրանին ինձ տեսնելիս էլ գոհ ժպտում է, բայց բան չի ասում)): 

-Եթե ընտրության առաջ լինես՝ ընտանիք կամ մասնագիտություն, ո՞րը կընտրեիր

-Կար մի շրջան, երբ ես ընկեր ունեի: Սիրահարված էի այնքան, որ եթե նա պահանջեր, որ չնկարահանվեմ, ես այդպես էլ  կանեի: Բայց նման բան չկար: Հակառակը՝  նրան դուր էր գալիս այն, ինչով ես զբաղվում եմ:  կարծում եմ՝ հետագայում էլ նման խնդիրներ չեն լինի իմ կյանքում: Իսկ եթե լինի՝ հավանաբար ընտանիքը կընտրեմ: Ես շատ եմ ուզում ունենալ գեղեցիկ, հայկական ընտանիք, իսկ ամուսինս անպայման հայ պետք է լինի:

 

-Խոսքերիցդ հասկացա, որ քո սիրո պատմությունը անցյալում է: Այդպե՞ս է: 

-Այդպես է: Պարզապես իրար չհասկացանք, չստացվեց, բայց իմ մասնագիտությունը բոլորովին կապ չուներ այստեղ:

-Եվ ամենավերջում՝  ինչպե՞ս ես քեզ պատկերացնում  20 տարի անց

-Երազում եմ այդ պահի դրությամբ լինել երկրագնդի ¼-ը շրջած, ռուսական շոուբիզնեսում հաստատված  և այնքան հարուստ, որ կարողանամ լուրջ  բարեգործությամբ զբաղվել: Նորից եմ կրկնում՝ երազում եմ... իսկ երազանքները մեզ ստիպում են  շատ աշխատել՝ դրանք իրականություն դարձնելու համար:

հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ դերասանուհու անձնական արխիվից

Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовUcom признан оператором №1 в Армении с самым быстрым мобильным интернетом и лучшей фиксированной сетью Бессрочные облигации Юнибанка прошли листинг на Армянской фондовой бирже Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»Домашний арест блогера Армена Алексаняна отмененПартия «Гражданский договор» одобрила рукоположение этого священнослужителя? Требуется юридическое и официальное разъяснениеМунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сельского хозяйстваISNA: Гросси может принять участие в переговорах Ирана и США в ЖеневеСМИ: Подорожание платных парковок – удар по карманам водителей или не просчитанный шаг?WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNGФонд «Музыка во имя будущего» воплотит в жизнь Международную академию-фестиваль «Армянские Виртуозы» Reuters: Иран готов пойти на новые уступки Трампу для избежания удара СШАШахматист Арам Акопян победил на международном турнире «Al-Beruniy» в ТашкентеПять пострадавших в результате стрельбы в Ачапняке до сих пор находятся в больнице Я глубоко убеждён, что только совместными усилиями мы сумеем преодолеть все трудности, стоящие перед Российской Федерацией и Республикой Армения. Аршак КарапетянЕгипет повысит стоимость въездной визыВаагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.