Տիգրան Սարգսյանը 2016-ը Եվրասիական տնտեսական միության համար կայունացման տարի է համարում
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության համար 2016 թվականը կայունացման տարի էր: Առեւտրաշրջանառության ծավալների անկման տեմպերը, որոնք գրանցվել են 2014-2015 թվականներին, արդեն կայունացել են եւ հույս կա, որ հաջորդ տարի աճ կգրանցվի:
Այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա կարեւորել է հաջորդ տարի Մաքսային օրենսգրքում կատարվող աշխատանքների ավարտը եւ նշել, որ այն հիմնարար եւ առաջադեմ փաստաթուղթ է, որն ուղված է լինելու անդամ երկրներում գործարար միջավայրի բարելավմանը: «Ճիշտ առեւտրատնտեսական հարաբերություններ կառուցելով՝ մենք հնարավարություն ենք տալիս մեր ընկերություններին արտահանել արտադրանք ը նոր շուկաներ, ինչը մեր երկրում ներդրումների համար բարենպաստ պայմաններ է ստեղծում»,-ասել է նա:
Եվրասիական տնտեսական մության երկրների առջեւ դրված հիմնական նպատակը գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է:
«Եւ հստակ է, երբ մենք ջնջում ենք սահմանները, շուկայում աշխատանքը բիզնեսի համար առավել հարմարավետ է դառնում: Ավելի հեշտ է աշխատանքի ընդունվել, աշխատանքային միգրացիան էլ ավելի հարմարավետ է դառնում մեր քաղաքացիների համար»,-հավելել է նա:
Տիգրան Սարգսյանի խոսքով` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ Ազատ առևտրի գոտու ստեղծումն իրենց աշխատանքի առաջնահերթություններից մեկն է եղել: «Մենք հանդես ենք եկել այսպես կոչված «Սպիտակ գիրք» ստեղծելու նախաձեռնությամբ, որտեղ կնշվեն միությունում առկա բոլոր խոչընդոտներն ու սահմանափակումները»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ դրանց հիման վրա էլ կստեղծվի ժամանակացույց` հաղթահարելու այդ սահմանափակումները, որոնք ներկայումս թվով 300-ն են: