Հայաստանում բենզինի սակագինը նվազել է մոտ 16 տոկոսով
ЭкономикаՀայաստանի Հանրապետությունում 2016 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի սակագինը նվազել է 3.5 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, դիզելային վառելիքի գները նվազել են 2.9 տոկոսով:
2016 թվականի նոյեմբերին 2015 թվականի նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 15.8 տոկոս և 21.8 տոկոս, իսկ 2015 թվականի դեկտեմբերի համեմատ` 15.2 տոկոս և 21.4 տոկոս գնանկում: