Երևանի խանութներից մեկում տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում
ОбществоԵրևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում գտնվող խանութներից մեկում կրակոցներ են եղել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական ծառայությունից, առավոտյան ժամը 9:13 րոպեին ահազանգ են ստացել այն մասին, որ Անդրանիկ ի փողոցում գտնվող խանութներից մեկում կրակոցներ են եղել, ավազակային հարձակում է կատարվել:
Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ քննիչները դեռ տեղում աշխատում են: Ոստիկանության ծառայողներն էլ ձեռնարկում են միջոցառումներ դեպքը բացահայտելու համար: