Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ նոր զեկույցը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը դեկտեմբերի 9-ին հրապարակել է նոր զեկույցը, որում ներկայացված են ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:

«Զեկույցում խոսվում է հանցակազմերի սահմանման մասին` հիմնված միջազգային իրավունքի վրա, ներկայացվում են վայրագությունների փաստերը, պատասխանատվության հարցերն ու արված են համապատասխան եզրահանգումներ»,- ներկայացրեց օմբուդսմենը:

Ինչպես հաղորդում է  Արմենպրեսը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution) և մարմինների անարգում:

«Առաջին հանցակազմը խոշտանգումն է: Այն վերաբերում է անձին ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելուն: Հաջորդ հանցակազմը թարգմանել ենք «մահվամբ պատժում»: Սա պարզապես միջազգային հումանիտար իրավունքով սահմանվող սպանությունը չէ: Խոսքը վերաբերում է քաղաքացիական անձանց, ինչպես նաև շարքից դուրս եկած, դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողներին: Սա մեր հիմնավորումներով հենց մահվան պատիժ է հայ լինելու համար: Սա հիմնված է մեր առաջին զեկույցի վրա, որտեղ հստակ ներկայացնում ենք հայատյացության փաստերը` որպես ամուր հիմքերի վրա դրված պետական քաղաքականության արդյունք, որը հասարակության մեջ հետևանքների է հանգեցրել:

Երրորդ հանցակազմը մարմինների անարգումն է: Առաջին երկու հանցակազմերը հստակորեն սահմանված են Ժնևյան կոնվենցիաներով, որոնց անդամակցում է նաև Ադրբեջանը, իսկ մարմինների անարգման հանցակազմը միջազգային սովորութային իրավունքի դրսևորում է, և մենք հիմնավորում ենք, որ այդ իրավունքի կանոնները կիրառելի են Ադրբեջանի նկատմամբ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Նա հայտնեց, որ առանձին ներկայացվում են Ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողության ներքո հայտնված ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վարքագծին վերաբերող հարցերը: Ներկայացվում են նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, Ադրբեջանի հսկողության տակ հայտնվելու և նրանց մարմիններն Արցախի հսկողությանը վերադարձվելու հանգամանքները, ինչպես նաև նրանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված դաժանությունները: Նշված փաստերը ներկայացվում են երեք աշխարհագրական ուղղություններով` յոթ առանձին միջադեպերերով:

«Վայրագությունների փաստերը ներկայացրել ենք երեք ուղղություններով` Թալիշ, որտեղ այժմ գտնվում ենք, հյուսիս-արևելյան կամ Սեյսուլան, և հարավային կամ Լելե թեփե ուղղությամբ: Մենք յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկում ենք ըստ միջադեպերի: Հյուսիսում ունենք 4 միջադեպ, Սեյսուլիանի ուղղությամբ` 1 և հարավային ուղղությամբ երկու միջադեպ»,- նշեց Արցախի օմբուդսմենը:

Խոսելով զեկույցում ներկայացված փաստերի հիման վրա արված հետևությունների մասին` Մելիքյանն ասաց. «Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված քաղաքացիական անձինք և զինծառայողները ողջ չեն մնացել: Նրանց սպանությունները ենթադրաբար եղել են մահապատիժ հայ լինելու համար: Ադրբեջանական հսկողության ներքո հայտնված 31 անձից 27-ը` մոտ 90 տոկոսը, խոշտանգվել են, պատժվել են մահվամբ կամ նրանց մարմիններն անարգվել են: Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված բոլոր 3 քաղաքացիական անձինք գնդակահարվել են և նրանց մարմինները ենթարկվել են անարգման: ԼՂ ՊՆ երեք զինծառա յող գլխատվել է, երկուսը հետմահու, մեկը` ողջ եղած ժամանակ: Ամենատարածված ռազմական հանցագործությունը, որն արձանագրել ենք, մարմինների անարգումն է, որոնցից 21-ը վերաբերում է անթույլատրելի վարքագծին: Խոշտանգման հինգ դեպք ունենք, որոնք վերաբերում են բոլոր երեք ուղղություններին»:

Զեկույցի հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի վրա:

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու` Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը:

«Խոսելով եզրահանգումների մասին` նշեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ը կատարել են խոշտանգման, մահվան պատժման և մարմինների անարգման պատերազմական հանցագործություններ, և դրանք կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են Ադրբեջանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների կողմից: Մենք սա հնչեցնում ենք որպես ահազանգ միջազգային հանրության համար: Ներկայացված խախտումները պետք է որոշակի արձագանքի արժանանան միջազգային կառույցների կողմից»,- հայտարարեց Արցախի ՄԻՊ-ը: 

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу