Միյատովիչը բարձր է գնահատել Հայաստանում մամուլի ազատության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը
ОбществоՀամբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ հաստատված դրական համագործակցությունը և երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը։