Դոլարը շարունակում է թանկանալ, իսկ եվրոն ու ֆունտն արժեզրկվել են
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 9-ին, կազմել է 483.58 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարը աճել է 0.74 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.85 դրամ, նախորդ օրվա համեմատ նվազելով 7.76 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 609.89 դրամ՝ նվազելով 2.30 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.67 դրամ: