Գվադահարայում կանցկացվեն հայկական մշակույթի նվիրված միջոցառումներ
КультураՄեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը դեկտեմբերի 6-8-ն աշխատանքային այցով գտնվել է Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաքում` երկրի երկրորդ քաղաք Գվադալահարայում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, դեսպանը հանդիպումներ է ունեցել նահանգապետ Խորխե Արիստոտելես Սանդովալ Դ իասի, մշակույթի քարտուղար (նախարար) Միրիամ Վաչես Պլագնոլի, տնտեսության զարգացման քարտուղար (նախարար) Խոսե Պալասիոս Խիմենեսի, տնտեսության զարգացման քարտուղարության ներդրումային ծրագրերի գլխավոր քարտուղար Էդուարդո Դելգադիլյո Դոմինգեսի, ինչպես նաև նորամուծության, գիտության և տեխնոլոգիայի նախարար Խայմե Ռեյես Ռոբլեսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խալիսկո նահանգի միջև տնտեսական, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ոսկերչության, ինչպես նաև գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Այդ համատեքստում, առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի և նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև կապերի խթանումը:
Հայաստան-Մեքսիկա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Գվադալահարա քաղաքում մշակութային միջոցառումներ կազմակերպելու շուրջ:
Տեղեկանք.
Մեքսիկայի Խալիսկո նագանգը երկրի ամենաարագ և դինամիկ զարգացող նահանգն է, տարածքը կազմում է շուրջ 78.5 հազար քառ. կմ, բնակչությունը 7.9 մլն. Մարդ: Համարվում է Մեքսիկայի «Սիլիկոնի հովիտը»: Նահանգի ՀՆԱ-ն կազմում է երկրի ՀՆԱ-ի 6.5%-ը կամ շուրջ 55.5 մլրդ. ԱՄՆ դոլար, 2015թ. արձանագրվել է նահանգի ՀՆԱ-ի 4.7% աճ: 2015թ. արտասահմանյան ուղղակի ներդրումները նահանգի տնտեսությունում կազմել են 2.4 մլրդ. ԱՄՆ դոլար կամ Մեքսիկայում ընդհանուր ներդրումների 8.8%-ը: Ներդրումները ուղղվել են բացառապես արդյունաբերական արտադրության ոլորտ: Նահանգը արտադրում է բարձր տեխնոլոգիաներ, սարքավորումներ, գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում նաև տեկիլա (2016թ. առաջին կիսամյակում Մեքսիկան արտահանել է 118 մլն. լիտր տեկիլա, որի մեծ մասը արտադրվել է Խալիսկո նահանգում):