Գայանե Մկրտչյանը` «Դոմինո»-ում նկարահանվելու ու հեռուստասերիալների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Գայանե Մկրտչյանին հեռուստադիտողը վերջին օրերին տեսավ «Դոմնիո» սիթքոմում, իսկ այսօր դերասանուհին Life.panorama.am-ին պատմել է սիթքոմում իր կարճատեւ աշխատանքի մասին, ինչպես նաեւ կիսվել է մասնագիտական մտորումներով:
«Նախ պետք է ասեմ, որ ինձ համար շատ հաճելի էր աշխատել «Դոմինո»-ի ողջ անձնակազմի, մասնավորապես ռեժիսոր Հարություն Խալաֆյանի հետ, ով ոչ միայն շատ տաղանդավոր է, այլեւ ունի հրաշալի մարդկային ռեսուրսներ: Ըստ սցենարի` այստեղ պետք է ներկայանայի որպես կոմունիստական կարծրատիպերը ոչ մի կերպ չկոտրող ու այդ ավանդույթներից ոչ մի կերպ չհրաժարվող գլխավոր հաշվապահի, ում համար այնպիսի մարդ էր բարեխոսել, որին չընդունել աշխատանքի, տղաները չէին կարող, սակայն հետո հերոսուհիս անձամբ որոշեց հեռանալ, քանի որ երիտասարդների հետ ընդհանուր լեզու չգտավ: Իրականում ինձ շատ լավ զգացի այս մթնոլորտում, անգամ այնքան լավ, որ հետո ինքս Հարություն Խալաֆյանին առաջարկեցի, որ մեկ անգամ էլ հերոսուհիս վերադառնա, արդեն լրիվ ուրիշ կերպարանքով: Հիմա դեռ սպասում եմ, եթե անձնակազմը հարմար գտավ ու կրկին հրավերք եղավ, սիրով կրկին կընդունեմ»,- պատմեց Գայանե Մկրտչյանն ու հայտնեց, որ թոռնիկի հետ նախկինում հետեւել է «Դոմինո» սիթքոմին, իր խաղից հետո էլ դուստրը մայրիկին հայտնել է, որ կոմեդիայի ժանրում մայրը հիանալի է ընկալվում:
Շարունակությունը՝ այստեղ: