Պաշտոնյա․ Օտարերկրյա ներդրումների մասին օրենքի նոր խմբագրության նախագիծը պատրաստ կլինի 2017-ի հունվարի կեսերին
ЭкономикаNEWS.am –ը գրում է.https://news.am/
Օտարերկրյա ներդրումների մասին օրենքի նոր խմբագրության նախագիծը պատրաստ կլինի 2017-ի հունվարի կեսերին։Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության ղեկավար Վահագն Լալայանը։
Ներկա խմբագրությամբ օրենքն ընդունվել է 1994-ին ու գրեթե անփոփոխ է մնացել, հավելել է նա։
Օրինագծում առաջարկվել է պարզեցնել օտարերկրյա ներդրողների իրավական պաշտպանությունը՝ նրանք միանգամից, շրջանցելով ազգային ընթացակարգերը, կկարողանան դիմել միջազգային արբիտրաժ։ Բացի դրանից կորոշվի առավելագույն բարենպաստության ռեժիմը։ Այդ ռեժիմը ստացող երկրներն ու ներդրողները կօգտվեն միանգամից բոլոր արտոնություններից, որոնք գործում են օտարերկրյա ներդրողների համար։
Օրենքում նորովի կշարադրեն «պապիկի վերապահումը» (grandfather clause), որով օտարերկրյա ներդրողը որոշակի ժամկետով պաշտպանվում է տեղի օրենսդրական փոփոխություններից։
Այդ վերապահումը կա նաեւ գործող օրենքում, բայց գործնականում չի գործում, ձեւակերպման պատճառով՝ օրենքները միայն օտարեկրյա ներդրողների մասին են։ Իսկ հարկերի ու տուրքերի մասով փոփոխություններից (որոնք շատ հաճախակի են ու բիզնեսի համար կարեւոր) ապահովագրություն չի տրվում։
«Բայց մյուս կողմից էլ եթե ներդրողների համար սառեցնենք գործնական օրենքների ամբողջ կորպուսը, այդ ժամանակ ձեռնարկությունների կեսի համար չի գործի ոչ Հարկային օրենսդրությունը, ոչ կենսաթոշակային բարեփոխումը, ոչ շատ այլ բաներ։ Քանի որ յուրաքանչյուրը կկարողանա արտասահմանում գտնել կեղծ ձեռնարկություն, ձեւակերպել այն ֆիրմայի օտարերկրյա համահիմնադրի անունով ու «սառեցնել» իր համար բոլոր օրենքները։ Այս եւ այլ բարդությունների պատճառով զարգացած երկրներում աստիճանաբար հրաժարվում են grandfather clause-ից։
Դրա համար էլ մենք ուզում ենք ներդնել «պապիկի վերապահման» երկու տեսակ։ Առաջինը ներկա վերապահման նման, իսկ երկրորդն ամբողջ օրենսդրության վերաբերյալ։ Դա մենք կառաջարկենք խոշոր ներդրումային ծրագրերի համար։ Իսկ թե որքան խոշոր պետք է դրանք լինեն, կարելի է ամրագրել օրենքում կամ էլ թողնել Կառավարության հայեցողությանը»,- նկատեց Լալայանը։