ՀՀ Նախագահը Ստեփանակերտում խրախուսել է ՊԲ լավագույն մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների թանկարժեք նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։