ՀՀ պետական պարտքը 100 հազար դոլարով նվազել է
ЭкономикаՀՀ պետական պարտքը 2016 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 2 տրիլիոն 686.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 596.3 մլն դոլար։
Պետական պարտքի 80%-ից ավելին (մոտ 4.5 մլրդ դոլար) արտաքին պարտքն է։ Արտաքին պարտքից 497.8 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։
Ի դեպ, սեպտեմբերի 30-ի համեմատ (2 ամսվա ընթացքում) պետական պարտքը նվազել է 100 հազար դոլարով։
Այդ թվում, արտաքին պարտքը նվազել է 97.1 մլն դոլարով, իսկ ներքին պարտքն ավելացել 96.9 մլն դոլարով (կամ 52.2 մլրդ դրամով)։
Տարվա սկզբի համեմատ ՀՀ պետական պարտքը ավելացել է 518.6 մլն դոլարով։