Ինչը երբեք չեն անի կենդանակերպի նշանները
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Խոյ
Կրակի նշանի այս ներկայացուցիչները ի ծնե առաջնորդներ են։ Իրենք անում են այն , ինչ ցանկանում են և ինքնուրույն են հսկում իրավիճակը։ Խոյերը երբեք թույլտվություն չեն խնդրի ինչ-որ բան անելու համար։
Ցուլ
Սկզբունքային և պատասխանատու Ցուլերը չեն հանդուրժի նրանց, ով սկզբում անում է, իսկ հետո թույլտվություն հարցնում։ Բացի այն, իրենք երբեք չեն անի մի բան ի վնաս իրենց շահերի, նույնիսկ եթե դրանից կախված լինի շարջապատի մարդկանց կոմֆորտը։
Երկվորյակներ
Իրենք համոզված են, որ աշխատավայրում շրջապատված են միան հիմարներով, որոնք անհնար և անիրական պահանջներ են ներկայացնում իրենց։ Եվ այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն աշխատի, եթե հնարավոր է խուսափել այդ աշխատանքից։
Խեցգետին
Խեցգետինները շատ նվիրված են իրենց ազգականներին և մտերիմներին, և վերջին բանը , որը կարելի է սպասել այս նշանից դա մեջքից հարվածն է։
Առյուծ
Թեև Առյուծները շատ տաքարյուն են և ցանկացած պատճառով կարող են սկանդալ անել, իրենք շատ շուտ հանդարտվում են և երբեք հիշաչար չեն լինի։
Կույս
Կույսերն այնքան համոզված են իրենց ճշմարտացիության մեջ, որ երբեք չեն ընդունի իրենց սխալը, նույնիսկ եթե այն ակնհայտ է։ Բացի այդ, իրենք սիրում են, երբ իրենց ուշադրությամնբ և հոգատարությամբ են շրջապատում, սակայն իրենք հազվադեպ են ունակ պատասխան ժեստերի։
Կշեռք
Իրենք երբեք չեն հադուրժի թունավոր մարդկանց։ Չեն սիրում վեճեր և սկանդալներ, սակայն իրենց հաջողվում է խուսափել տհաճ ընկերակցությունից։
Կարիճ
Կարիճները ունակ չեն ներելու։ Իրենք շատ հիշաչար են, և եթե Ձեզ բախտ է վիճակվել Կարիճի թշնամին դառնալու, ապա իսկապես արժե վախենալ նրա վրեժխնդրությունից։
Աղեղնավոր
Ազդակային Աղեղնավորները հաճախ ինչ-որ բան անում են, իսկ հետո մտածում հետևանքների մասին։ Հաճախ չեն կարողանում բերանը փակ պահել , և շարջապատի մարդիկ հաճախ վիրավորվում են իրենց կատակներից։
Այծեղջյուր
Պահպանողական Այծեղջյուրները երբեք չեն համաձայնվի նորությունների կամ նորարարությունների, քանի դեռ այն ղեկավարության հրամանը չի հանդիսանում։ Չէ որ եթե խոսքը գնում է աշխատանքի մասին, ապա Այծեղջյուրը ամենապատասխանատու և աշխատող նշանն է։
Ջրհոս
Մաքսիմալիստ Ջրհոսները երբեմն այնքան վճռական են լինում, որ անգամ մեկ հնարավորություն չեն տա նրան, ով «ընկել է իրենց աչքից»։ Բացի այդ, այս մարդիկ երբեք թույլ չեն տա մտնել իրենց հոգու խորքը և չեն բացահայտի իրենց գաղտնիքները։
Ձկներ
Ձկները չեն սիրում հոսանքին հակառակ ընթանալ։ Իրենց բացասական կողմն է՝ հարմարվող լինելը։ Իրենք նախընտրում են թողնել ամեն բան ինչպես որ կա և նույնիսկ փորձեր չեն անի որևիցե բան փոխելու կամ բարելավվելու համար այնքան ժամանակ, քանի դեռ ակնհայտ պատճառներ չեն տեսնում։
Իհարկե, բոլորս շատ տարբեր ենք, և գոյություն չունեն մարդիկ նույն բնավորությունով, սակայն աստղերը չեն ստում, և նշանների վարքագծի որոշ օրինաչափություններն ակնհայտ են։