Լոնդոն. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ
ОбществоՄեծ Բրիտանիայի մայրաքաղաում ընթացող London Chess Classic-ի երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Կողմերը խաղաղ ելք են կնքել 29-րդ քայլում:
Այս մրցախաղից հետո Արոնյանը վաստակած 2 միավորով երկրորդ տեղում է, իսկ Սոն 2.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ֆրանսիացի Մաքսիմ-Վաշյե Լագրավը նույնպես խաղաղությամբ է բաժանվել բուլղարացի Վեսելին Տոպալովից:
Ընթանում են տուրի մյուս պարտիաները` Մայքլ Ադամս - Անիշ Գիրի, Ֆաբիանո Կարուանա - Վլադիմիր Կրամնիկ, Հիկարու Նակամուրա - Վիշի Անանդ: